Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վաճառել Դանի Սեբալյոսի տրանսֆերը Լոնդոնի «Արսենալին»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
«Արքայական» ակումբը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Սեբալյոսին։ Իսպանացի կիսապաշտպանի վաճառքից մադրիդյան թիմը ցանկանում է 36 միլիոն ֆունտ ստանալ։
«Արսենալ» տեղափոխությունից հետո Սեբալյոսը խնդիրներ ուներ կապված խաղաժամանակի հետ։ Սակայն գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Միկել Արտետան սկսել է հնարավորություն տալ նրան դաշտ դուրս գալու։




























































