«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, թե արդյո՞ք Անգլիայի առաջնությունում երկու անընդմեջ պարտությունները, որոնք տեղի ունեցան դեկտեմբերի վերջին «Վեսթ Հեմի» (0:2) և «Ֆուլհեմի» (2:1) հետ խաղերում, ազդե՞լ են թիմի վրա։
«Դա չի ազդել մեր վստահության վրա, միայն` մեր ձեռք բերած թափի վրա: Սուրբ Ծնունդից առաջ մենք լիգայում առաջատարն էինք: Վեց օր անց մենք չորրորդ տեղում ենք, ուստի մարդիկ կարող են գայթակղվել մանրադիտակի տակ դնելու մեր ելույթները այս հանդիպումներում: Բայց իմ գլխավոր խնդիրն է նայել ոչ թե մանրադիտակով, այլ աստղադիտակով, որպեսզի տեսնեմ հեռանկարը և ճիշտ վերլուծեմ այն, ինչ տեղի է ունենում, և ոչ թե կախված լինեմ մեկ ելույթից»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։
























































