Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի մասին, ով նախկինում հանդես է եկել «Լոս Բլանկոսում»։
«Ես առանձնահատուկ ջերմություն ունեմ Սերխիոյի նկատմամբ և ցանկանում եմ նրան կարիերայի լավագույն ավարտ: Նա դա կանի, քանի որ պրոֆեսիոնալ է, լուրջ ու համարձակ անձնավորություն»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Ռամոսը «Սևիլիա» է տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։