«Բարսելոնայի» նորեկ հարձակվող Վիտոր Ռոկեն կիսվել է նրանով, ինչ իրեն ասել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին նախքան ֆուտբոլիստի նորամուտը կապտանռնագույնների կազմում երեկ՝ հունվարի 4-ին, կայացած Իսպանիայի առաջնության «Լաս Պալմասի» հետ խաղում։
«Չավին ինձ ասաց, որ հանգիստ լինեմ և պատրաստ լինեմ գոլ խփելու, եթե հնարավորություն ընձեռվի: Նաև ուզում եմ ասել, որ թիմում ինձ շատ լավ ընդունեցին իմ հասակակիցները, ովքեր ինձ ասացին, որ պետք է պահպանել սառնասրտությունը», — Ռոկեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: