Լուկաս Վասկեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի Իսպանիայի Սուպերգավաթը։
Ինչպես հայտնում է Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը, Վասկեսը վնասել է ազդրի հետևի մասում գտնվող մկանը։ Լրագրող Խոսե Լուիս Սանչեսը հայտնում է, որ իսպանացին վնասվածք է ստացել այսօրվա մարզման ժամանակ։
Լրագրող Արանսիա Ռոդրիգեսի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» պաշտպանը բաց կթողնի մոտ երեք շաբաթ։ Նա չի մասնակցի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությանը և թիմի հետ չի մեկնի Սաուդյան Արաբիա։
Իսպանիայի Սուպերգավաթը կկայանա հունվարի 10-ից 14-ը։ Մրցաշարի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։