Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուն ազդրի վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 6 շաբաթ, հայտնում է L’Équipe-ը։
19-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում (1:2): Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 13 խաղ։
Ուգոչուկվուին «Չելսին» ձեռք է բերել նախորդ ամռանը՝ «Ռենից» (27 միլիոն եվրոյով ք):
























































