«Նապոլին» հայտարարել է «Սալերնիտանայի» պաշտպան Պասկուալե Մացոկիի տեղափոխության մասին:
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ֆուտբոլիստին և ունի լրիվ տրանսֆերը գնելու իրավունք։ Գործարքի գումարի և պայմանագրի պայմանների մասին դեռևս չի հաղորդվում։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում։























































