Էրիկ տեն Հեգը դիմել է Ջիմ Ռեթքլիֆի օգնությանը։
Ըստ The Guardian-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը մոտ ապագայում ապահով է, քանի դեռ թիմը առանձնապես աղետալի արդյունքներ չի գրանցել, քանի որ Ջիմ Ռեթքլիֆը և Դեյվ Բրեյլսֆորդը, ով վերահսկում է տրանսֆերային քաղաքականությունը, սկզբի համար ցանկանում են հասկանալ՝ ինչ է պետք ակումբում փոփոխությունների համար: Սա նրանց անմիջական առաջնահերթությունն է։
Առաջին հերթին Ռեթքլիֆը և Բրեյլսֆորդը նախատեսում են վերլուծել կազմը, ինչպես նաև ղեկավարությունն ու անձնակազմը, ակումբի կառուցվածքը և ինչպես են եկամուտները ներդրվում թիմում։ Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչպես իրականացնել իրենց հավակնությունները և «Յունայթեդին» կրկին դարձնել Անգլիայի և Եվրոպայի չեմպիոն։
Միայն լայնածավալ վերլուծությունից հետո որոշում կկայացվի տեն Հագի ապագայի վերաբերյալ, եթե թիմը չբախվի վատ արդյունքների շարանի:
Ավելի վաղ տեն Հագն ու Ռեթքլիֆն առաջին անգամ անձամբ խոսել էին։ Մարզիչը դրական էր գնահատել հանդիպումը. «Շատ հարցերում մենք նույն կողմում ենք։ Մենք միասին կաշխատենք, կարծում եմ»։
























































