«Բրենթֆորդը» պատրաստվում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալ հարձակվող Այվան Թոնիի համար։ Այս մասին գրում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ ընդունել նշված գումարից ցածր առաջարկներ։ 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Չելսին» և «Արսենալը»:
2023 թվականի մայիսին Թոնին 8 ամսով հեռացվեց մրցակցությունից՝ անօրինական սպորտային խաղադրույքների պատճառով։ Անգլիացին ընդունել է իր մեղքը, որակազրկման ժամկետը ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունվարի 16-ը։
























































