Ժոաու Կանսելուի մոտ ծնկի սալջարդ է ախտորոշվել։
«Բարսելոնայի» պաշտպանը վնասվածք է ստացել Լա Լիգայի 19-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ հանդիպման 1-ին խաղակեսում (2:1): Կանսելուն և «Լաս Պալմասի» ֆուտբոլիստ Մաքսիմո Պերոնեն միաժամանակ հարվածել են գնդակին, որից հետո պորտուգալացին ընկել է խոտածածկին և բռնել ձախ ծունկը։ Նա փոխարինվել է հանդիպման 11-րդ րոպեին։
Ինչպես հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, հետազոտության արդյունքների համաձայն՝ Կանսելուի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի միջողնային կապանի սալջարդ։ Պորտուգալացու ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:
Diario Sport-ը նշում է, որ Կանսելուն կարող է բաց թողնել «Բարբաստրոյի» դեմ Գավաթի խաղը, ինչպես նաև Իսպանիայի Սուպերգավաթը: