«Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» հետաքրքրված են «Նիսի» խաղացող Ժան Կլեր Տոդիբոյի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունան, «Չելսին» բանակցություններ է սկսել 24-ամյա պաշտպանի հետ պայմանագիր կնքելու համար: «Չելսին» ցանկանում է ավարտել Տոդիբոյի տրանսֆերը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Տոտենհեմը» նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերել Տոդիբոյի նկատմամբ։ Պաշտպանին դուր է գալիս այս ակումբի ներկայացրած նախագիծը։
Ֆրանսիացին նույնպես մնում է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական ձեռքբերումների ցուցակում:
«Նիսը» մտադիր չէ հունվարին վաճառել ֆուտբոլիստին։