Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Լութոնին»։ Հանդիպումն ավարտվեց «Չելսիի» հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Առաջին կեսում հյուրերից աչքի ընկան Քոուլ Պալմերն ու Չուկվունոնսո Մադուեկեն։
70-րդ րոպեին Պալմերը դարձան դուբլի հեղինակ։
80-րդ րոպեին տանտերերից գոլի հեղինակ դարձավ Ռոս Բարկլին, իսկ 6 րոպե անց ևս մեկ գոլ խփեց Էլայջա Ադեբայոն։
«Չելսին» 28 միավորով 10-րդ տեղում է։ «Լութոնը» 15 միավորով 18-րդն է։
























































