«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է ձմեռային տրանսֆերային շրջանի մեկնարկի հետ կապված իր ակնկալիքներով.
«Մենք վերլուծում և հանդիպում ենք մարզական տնօրենի և ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելով, թե ինչպես կարող ենք բարելավել և փոխել ինչ-որ բան կազմի մեջ։ Միգուցե մենք ինչ-որ բան փոխենք, բայց ոչ 100 տոկոսով: Մենք զգոն կլինենք, եթե խաղացողներից որևէ մեկը հնարավորություն ունենա միանալ մեր թիմին: Բայց մենք արդեն լավ արդյունքներ ենք ստանում»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Ասթոն Վիլան» 39 միավորով Պրեմիեր լիգայի երրորդ տեղում է։ Հաջորդ տուրում՝ դեկտեմբերի 30-ին, թիմը կհյուրընկալվի «Բարնլիին»։
























































