Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու իտալացի 64-ամյա գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին երկարաձգել են պայմանագիրը, հայտնում է Relevo-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը մարզչի հետ 2024 թվականի հունվարին։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի և Անչելոտիի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ Անչելոտին Մադրիդի «Ռեալը» կգլխավորի 2021 թվականի ամռանը։ Իտալացին «Էվերթոնից» հեռանալուց հետո վերադարձել է աշխատանքի մադրիդյան ակումբում։ Մարզչական կարիերայի ընթացքում Կառլոն հասցրել է աշխատել նաև «Պարմայում», «Յուվենտուսում», «Միլանում», «Չելսիում», ՊՍԺ-ում, Մյունխենի «Բավարիայում» և «Նապոլիում»։
Լա Լիգայի 18 տուրից հետո «Ռեալը» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի «Ժիրոնան», որը լրացուցիչ ցուցանիշներով զիջում է մադրիդցիներին:
























































