Մարկո Վերատիի՝ Ալ-Արաբիի հետ պայմանագրում արտասովոր կետ կա
Ինչպես գրում է Le Figaro-ն՝ հղում անելով L’Equipe-ին, ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված է, որ նրան թույլատրվում է ամսական մեկ շաբաթ չմարզվել և հեռանալ Կատարից։ Նշվում է, որ այդ պատճառով Վերատիին հաճախ են տեսնում Փարիզում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Արաբիի» հետ պայմանագրով ՊՍԺ-ի նախկին խաղացողը տարեկան 30 մլն եվրո է ստանում։
























































