Պեպ Գվարդիոլան գովել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին։
Երեկ «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։
«Թիմը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան յուրահատուկ է: Իսկ ինչպիսի՞ մտածելակերպ ունենք։ Ես գիտեմ, որ մենք առաջնության վերևում չենք, բայց դեռ շատ բան է սպասվում: Շատ անակնկալներ կլինեն, գլխավորը այնտեղ լինելն է։
Հիշում եմ, թե ինչպես մենք Սաուդյան Արաբիայից վերադարձանք ինքնաթիռով, դարձանք աշխարհի չեմպիոն, և ես լսում էի խաղացողների խոսակցությունները։ Նրանք չգիտեին, որ ես լսում եմ, և սկսեցին խոսել «Էվերթոնի» մասին: «Ես ասացի. «Այ, սա իմ թիմն է»,-«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում The Guardian-ը:
























































