«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է իր թիմի կիսապաշտպան Դեկլան Ռայսի մասին։ Իսպանացու խոսքով՝ 24-ամյա կիսապաշտպանը հաջողությամբ է հաղթահարում երկրպագուների և լրատվամիջոցների ճնշումը:
«Ամեն անգամ, երբ միացնում ես հեռուստացույցը, փորձագետները խոսում են Ռայսի և նրա հաջողությունների մասին: Դեկլանը շատ խելացի է, նա լավ է գլուխ հանում այս ամենից։ Ամեն ֆուտբոլիստ չէ, որ կարող է արդարացնել իր համար վճարված գումարը։ Բայց Դեկլանն անում է դա, նա դա անում է փայլուն»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football.London-ը:
Ռայսը «Արսենալ» է տեղափոխվել «Վեսթ Հեմից» անցած ամառ 116,6 միլիոն եվրոյի դիմաց:
























































