Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը 42 տարեկանում հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Իսպանացի դարպասապահի վերջին ակումբը եղել է «Ռայո Վալեկանոն»: Ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ ավարտվել է այս տարվա հուլիսի սկզբին։ Կողմերը որոշել են չերկարաձգել համագործակցությունը։ Դարպասապահը վեց ամիս մնացել է առանց ակումբի, որից հետո որոշել է կախել ձեռնոցները։
Իր ողջ կարիերայի ընթացքում Լոպեսը հանդես է եկել «Ռեալում», «Միլանում», «Վիլյառեալում», «Սևիլիայում» և «Էսպանյոլում»: Մադրիդյան ակումբի հետ դարպասապահը հաղթել է Չեմպիոնների լիգան, Լա լիգան և Իսպանիայի գավաթը։ Դարպասապահը Իսպանիայի հավաքականի կազմում հանդես է եկել նաև Կոնֆեդերացիաների գավաթի 2009-ում։
























































