«Միլանի» և «Չելսիի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի (UAF) նախագահի միակ թեկնածուն է, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի ֆուտբոլային պաշտոնյաները միաձայն պաշտպանել են Շևչենկոյի թեկնածությունը՝ պատվավոր պաշտոն ստանալու չափանիշներին և պահանջներին համապատասխանելու առումով։ Շևչենկոն նաև գրավոր համաձայնություն է ներկայացրել՝ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահի ընտրություններին մասնակցելու առումով: Անդրեյը կլինի միակ թեկնածուն ընտրություններում։
ՈՒՖԱ-ի արտահերթ համագումարը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 25-ին։ Այն կազմակերպության նոր նախագահ կընտրի բանտում գտնվող Անդրեյ Պավելկոյի փոխարեն։
























































