«Աստոն Վիլլայի» մարզիչ Ունայ Էմերին խոսել է Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (2:3) թիմի կրած պարտության մասին.
«Դա ֆանտաստիկ 60 րոպե էր, ֆանտաստիկ: Մենք վերահսկում էինք հանդիպումը և շատ լավ խաղացինք։ Առաջին խաղակեսից հետո հանդերձարանում ասացինք, որ եթե մեկ գոլ խփեն, կարող են քամբեքանել։ Մենք շատ լավ կռվեցինք։
«Մանչեսթեր Յունայթեդը» 20 րոպեում երեք գոլ խփեց։ Սա նրանց լավագույն պահն էր, նրանք շատ լավ թիմ են՝ հիանալի խաղացողներով։ Մենք պետք է հաշտվենք սրա հետ, եւ այժմ իմ միակ նպատակը շաբաթ օրը «Բարնլիի» դեմ մրցաշրջանի երկրորդ կեսը լավ սկսելն է»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Ասթոն Վիլան» 39 միավորով Պրեմիեր լիգայի երրորդ տեղում է:
























































