INEOS-ի նախագահ Ջիմ Ռեթքլիֆը կարող է 300 աշխատատեղ կրճատել ակումբում՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսեր ձեռք բերելուց հետո, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ նոր ղեկավարը արտաքին աուդիտորից կխնդրի գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» կառուցվածքն ու ծախսերը՝ լայնածավալ օպտիմալացում իրականացնելու համար։ Ռեթքլիֆի գնահատմամբ՝ 1000 հոգանոց աշխատակազմը կարող է կրճատվել 25-30%-ով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ Ջիմ Ռեթքլիֆը ձեռք կբերի «Յունայթեդի» B դասի բաժնետոմսերի 25%-ը և Ա դասի բաժնետոմսերի մինչև 25%-ը: Հաղորդվում է, որ INEOS-ը կտրամադրի լրացուցիչ 270 միլիոն եվրո՝ նախատեսված «Օլդ Թրաֆորդում» ապագա ներդրումների համար:
19 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի 6-րդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Լիվերպուլը» (42 միավոր):
























































