Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը սոցցանցերում կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, որ պաշտպան Կայլ Ուոքերը մեկ ոտքի վրա կանգնած պահում է անգլիական թիմի՝ անցնող տարում նվաճած բոլոր տիտղոսները:
View this post on Instagram
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին կայացել է 2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» և բրազիլական «Ֆլումինենսեի» միջև։ Քաղաքայինները հաղթել են 4։0 հաշվով։ Վերջերս Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթել է հինգ մրցաշարերում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթում, Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային առաջնություններում։
33-ամյա Ուոքերը 2017 թվականի ամռանից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում», որտեղ տեղափոխվել է Լոնդոնի «Տոտենհեմից»։ Այս ընթացքում անգլիացին նվաճել է 16 գավաթ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:
























































