«Ալ Նասրի» պաշտպան Էմերիկ Լապորտը չի ցանկանում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», որը փոխարինող է փնտրում վնասվածք ստացած Դավիդ Ալաբային, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա իսպանացին լիովին երջանիկ է սաուդյան ակումբում։ Բացի այդ, «Ռեալը» պատրաստ չէ կրկնել Լապորտի ներկայիս աշխատավարձը «Ալ-Նասրում», որը կազմում է տարեկան 15 միլիոն եվրո:
«Ռեալը» դիտարկում էր ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու տարբերակը, սակայն «Ալ Նասրը» չի ցանկանում բաժանվել պաշտպանից։
Լապորտը «Ալ-Նասր» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2023 թվականի օգոստոսին։ Տրանսֆերային գումարը կազմել է 27,5 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը պաշտպանին գնահատում է 25 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Լապորտն անցկացրել է 20 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
18 տուրից հետո «Ռեալը» 45 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղում է «Ժիրոնան» (45 միավոր):
























































