Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրում «Աստանան» հյուրընկալվելիս մրցել է «Կասպիի» հետ ու 3:2 հաշվով հաղթանակ է տարել:
«Աստանայի» երկրորդ գոլը խաղի 18-րդ րոպեին հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը՝ խփելով իր առաջին գոլը «Աստանայի» կազմում: Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանն, իսկ խաղավարտին՝ 85-րդ րոպեին, զգուշացվել է դեղին քարտով:
«Աստանան» ընդմիջման է գնացել 3-0 հաշվի պայմաններում, սակայն երկրորդ կեսում տանտերերին հաջողվել է երկու գնդակ խփել ու տարբերությունը հասցնել նվազագույնի:
Այս հաղթանակի շնորհիվ «Աստանան» իր միավորների թիվը հասցրել է 7-ի և բարձրացել է ՂՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Երկրորդ տեղում գտնվող «Կայրաթը» 6 միավոր ունի ու այս տուրում պարտվել է Կարագանդայի «Շախտյորին:
«Կայրաթի» կազմում երկրորդ կեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:
Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել 43-րդ րոպեին, իսկ «Կայրաթը» նվազագույն հաշվով պարտություն է կրել: