«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է «Լիվերպուլի» հետ հանդիպման արդյունքները.
«Անհավանական խաղ, ամենաինտենսիվներից մեկը, որ ես տեսել եմ այս առաջնությունում վերջին 20 տարիների ընթացքում: Շատ պահերին մենք բարձունքում էինք, վերջին 20 րոպեներին ավելի շատ էինք ցանկանում հաղթել, բայց ոչ-ոքին արդար արդյունք է։
Մենք վճռական էինք հարձակվել և խնդիրներ առաջացնել «Լիվերպուլի» համար: Առաջին տե՞ղը։ Ես ուրախ եմ լինել այնտեղ, որտեղ մենք ենք: Վաղը մենք հաճելի ընթրիք կունենանք մեր ընտանիքների հետ, իսկ հետո կվերադառնանք աշխատանքի»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» 39 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Արսենալը» 1-ին տեղում է՝ 40 միավորով:
























































