MLS-ի «Լոս Անջելես» թիմը ցանկանում է մոտ ժամանակներս պայմանագիր կնքել Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսի հետ, այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Տոտենհեմը» հավանություն է տվել ֆրանսիացու տեղափոխությանը ամերիկյան թիմ։
37-ամյա դարպասապահի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում Լյորիսը խաղադաշտ դուրս չի եկել պաշտոնական խաղերում։
Ֆրանսիացին «Տոտենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից։ Նախկինում նա խաղացել է «Նիցայում» և «Լիոնում»:
























































