«Սպարտակի» ֆուտբոլիստները Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակներում կամային հաղթանակ տարան «Օրենբուրգի» նկատմամբ: Շաբաթ օրը Օրենբուրգում կայացած հանդիպումն ավարտվեց 1-3 հաշվով ՝ հօգուտ մոսկովյան թիմի:
Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան 17-րդ րոպեին, երբ Ջոել Ֆամեյը, անկյունայինի փոխանցումից հետո գնդակը գլխով ուղարկեց ցանց: Մոսկովյան թիմը հավասարեցրեց հաշիվը առաջին խաղակեսի ավարտին ՝ Էսեկիել Պոնսեի ջանքերով, իսկ Ջորդան Լարսոնը 71-րդ րոպեին արդեն առաջ մղեց հյուրերին: Ռեզիուան Միրզովը խաղի վերջակետը դրեց փոխհատուցված ժամանակահատվածում՝ 1-3:
Խաղի ընթացքում դեղին քարտը ստացավ մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն: Նրա համար սա մրցաշրջանի չորրորդ նախազգուշացումն է, ինչը նշանակում է նրա ավտոմատ որակազրկումը «Արսենալի» հետ հաջորդ խաղի համար:
«Սպարտակը» վաստակեց 28 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Օրենբուրգը ներկայացնող թիմը 23 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը: