«Ալավեսը», որը հանդես է գալիս Իսպանիայի Լա Լիգայում, հայտարարել է ակումբում կորոնավիրուսով վարակվելու երկու դեպքի մասին:
«Ալավեսի» երկու աշխատակցի COVID-19-ի նոր կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Նշվում է, որ նրանք մարզական և տեխնիկական բաժնի անդամներ են: Երկուսն էլ այժմ գտնվում են լավ վիճակում:
Երկուշաբթի օրը թիմի մնացած ներկայացուցիչները բուժզննում են անցնելու: Մարզումները չեն անցկացվի այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը դադարեցվել էր անորոշ ժամանակով ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: