Կիսապաշտպան Գաբրիել Մոսկարդոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են բրազիլական «Կորինտիանսին», մոտ է Եվրոպա տեղափոխվելուն։
18-ամյա ֆուտբոլիստի նոր աշխատավայրը կլինի ՊՍԺ-ն, հայտնում է PSG Community-ն։
Ըստ աղբյուրի՝ փարիզյան գրանդը համաձայնեցրել է հեռանկարային կիսապաշտպանի տրանսֆերի բոլոր մանրամասները։ Գործարքը կձևակերպվի 2024 թվականի հունվարին։ Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 22 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Մոսկարդոն մասնակցել է Բրազիլիայի առաջնության 17 հանդիպման։ Կիսապաշտպանն այդ խաղերում կատարել է մեկ գոլային փոխանցում։