Ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնան աջակցել է իտալացիներին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ:
«Յոթ տարի ապրել եմ Նեապոլում: Իմ ընտանիքի մի մասը ապրում է այնտեղ, ինչպես նաև շատ մարդիկ, ում ես սիրում եմ: Իտալիան իմ կյանքի մեծ մասն է, ուստի ես ցանկանում եմ աջակցել նրան ծանր պահին:
Ոմանք անլուրջ են վերաբերվում համաճարակին, բայց ճշմարտությունն այն է, որ մեկ շաբաթ առաջ այստեղ Արգենտինայում ոչ ոք չէր խոսում համաճարակի մասին: Մենք բարևում և հրաժեշտ էինք տալիս, համբուրում միմյանց: Մարզադաշտերը լիքն էին: Ճիշտ են ասում. «Չկա խուլից ավելի վատը, քան մեկը, ով չի ուզում լսել»,- գրել է արգենտինացին իր Instagram-ում: