«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Գալաթասարայի» հետ առաջիկա հանդիպման մասին։ Հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 29-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին։
«Պետք է հանգստություն պահպանելք, չի կարելի չափազանց զգացմունքային լինել, պետք է վերահսկել իրավիճակը: Մենք չպետք է մրցակցին որևէ հնարավորություն տանք։ Չպետք է մրցավարին հնարավորություն տանք միջամտելու խաղին։ Մենք գիտենք, թե ինչ է պետք անել։
Մենք պետք է հաղթենք այս հանդիպումը: «Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի պատմություն ունի, բայց դա մեզ չի օգնի։ Մենք պետք է կերտենք մեր ապագան։ Խաղադաշտում մենք պետք է վստահ լինենք, որ հաղթելու ենք: Դա մեզանից է կախված»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։