«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «ՌԲ Լայպցիգի» հետ առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Կամ պետք է հաղթենք, կամ ոչ-ոքի.․․․ Երկու թիմերի համար էլ ավարտվել է որակավորման առաջին փուլը և շնորհավորում ենք մրցակցին: Բայց կարևոր է խմբում առաջին տեղը զբաղեցնել՝ թե՛ հեղինակության համար, թե՛ 1/8 եզրափակիչի պատասխան խաղը սեփական հարկի տակ ընդունելու համար: Դա որոշիչ չէ, բայց դա մեզ մի փոքր առավելություն է տալիս:
Մարզադաշտը միշտ լեփ-լեցուն է, և մենք պետք է լավագույնս խաղանք և հնարավորինս շատ հնարավորություններ ստեղծենք մեր երկրպագուներին ուրախացնելու համար:
Թիմը շատ լավ է խաղում, և հուսով եմ, որ երկրպագուները կկարողանան գալ և վայելել խաղը»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։