Եվրո-2024-ի Հայաստան-Ուելս հանդիպումից առաջ իրենց ուժերը չափել են երկու թիմերի երկրպագուները։ Հաղթել են Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման տղաները՝ 3։0 հաշվով:
Հանդիպումը կրել է բարեգործական բնույթ․ խաղի ամբողջ հասույթը ուղղված կլինի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շարունակական կարիքները հոգալու աշխատանքներին։