Աշխարհի կրկնակի ու Եվրոպայի չեմպիոն Վաչիկ Վարդանյանը Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում բավարարվեց բրոնզե մեդալով: Ասում է՝ պատասխանատվությունը շատ մեծ էր.
«Աշխարհի առաջնությունը լուրջ ստուգատես ու լուրջ պատասխանատվություն էր մեզ համար: Նախ՝ Երևանում էր, և հետո տարվա կարևորագույն մարզական միջոցառումն էր մեր մարզաձևում: Այս անգամ ավելի ցածր հարգի մեդալ նվաճեցի, ցավոք չկարողացա առաջին տեղը զբաղեցնել»,- նշել է Վաչիկ Վարդանյանը՝ ընդգծելով, որ աշխարհի առաջնությունը կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճեց Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունում: