Ֆրանսիական «Լիլի» կենտրոնական պաշտպան Գաբրիել Մագալյաեսը կարող է կարիերան շարունակել Ա սերիայում:
22-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիլի» հետ նախատեված է մինչև 2023 թ-ը: Transfermarkt-ը Գաբրիելի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 մլն եվրո:
Նախկինում հաղորդվում էր, որ բրազիլացու ծառայությունները հետաքրքրում են նաև «Արսենալին» ու «Էվերթոնին»: