Հարձակվող Ալվարո Մորատան նոր պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Այս մասին հայտնել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2027 թվականը։ Իսպանիայի հավաքականի հարձակվողի նախորդ պայմանագիրը ավարտվում էր 2024 թվականի ամռանը։
Իսպանիայի առաջնությունում այս մրցաշրջանում 31-ամյա Մորատան անցկացրել է 10 հանդիպում, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
11 տուրից հետո «Ատլետիկոն» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է։