Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։
«Իսպանիան շատ լավ համապատասխանում է Զախարյանին, բայց նա պետք է հարմարվի: Դա այնքան էլ հեշ, երբ երիտասարդ ես։ Նա անպայման կխաղա «Սոսիեդադում»: Նա պետք է հոգեպես հարմարվի իսպանական մշակույթին և ապրելակերպին: Ես իսկապես հուսով եմ, որ շուտով նա կսկսի գերազանց խաղ ցուցադրել»,- Մինասյանի խոսքն է մեջբերել РБ Спорт-ը։
20-ամյա Զախարյանը «Ռեալ Սոսիեդադ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 13 միլիոն եվրոյի դիմաց։ Կիսապաշտպանն այս մրցաշրջանում իսպանական ակումբի կազմում անցկացրել է 8 հանդիպում։
























































