Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է MLS-ում իր առաջին մրցաշրջանի մասին։
«Սա առաջնություն է, որը կենտրոնացած է ֆիզիկական պատրաստվածության և երիտասարդ տաղանդների վրա: MLS-ը զգալիորեն աճել է վերջին տարիներին և լավ ներուժ ունի հետագա աճի համար:
Ես շատ հանդիպումներ չեմ անցկացրել առաջնությունում, քանի որ մենք խաղում էինք Լիգայի գավաթում, որում ընդգրկված էին մեքսիկական թիմեր, ինչպես նաև այն պատճառով, որ ես ժամանեցի կանոնավոր առաջնության ավարտին և նաև վնասվածք ստացա։
Ես շատ եմ ցանկանում հաջորդ մրցաշրջանում առաջնությունը սկսել զրոյից և վայելել այն»,- մեջբերում է Մեսսիին France Football-ը։
























































