Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Ռոստովը» սեփական հարկի տակ ընդունել է Մոսկվայի «Լոկոմոտիվին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման միակ գոլը երրորդ րոպեին խփել է «Ռոստովի» կիսապաշտպան Կիրիլ Շչետինինը։
Մոսկովյան թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, իսկ տանտերերի կազմում հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը փոխարինման է մտել միայն 56-րդ րոպեին։
13-րդ տուրի արդյունքներով «Լոկոմոտիվը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Թիմը վաստակել է 20 միավոր։ «Ռոստովը» 9-րդ տեղում է՝ վաստակելով 16 միավոր։ Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Կրասնոդարը» (28):
























































