«Ռեալ Սոսյեդադի» նախագահ Խոակին Աբերիբայը կիսվել է ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյի ապագայի վերաբերյալ իր կարծիքով։
«Առաջին հերթին հաշվի կառնվեն Տակեի ցանկությունները։ Որքան հաջողակ լինի «Ռեալ Սոսյեդադը» միջազգային ասպարեզում, այնքան մեծ է հավանականությունը, որ ակումբում կմնան առաջատար խաղացողները:
Կուբոն շատ երջանիկ է «Ռեալում», և մենք շատ ուրախ ենք նրան մեր կազմում ունենալու համար: Հուսով եմ, որ նա դեռ երկար կմնա մեր ակումբում։
Եթե Տակեն հեռանա, մենք կփորձենք նոր Կուբո գտնել «Ռեալ Սոսյեդադի» և իսպանական ֆուտբոլի համար»,- իսպանական ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական մի շարք ակումբներ, մասնավորապես՝ ՄՅՈՒ-ն, ցանկանում են ձմռանը ձեռք բերել Կուբոյի տրանսֆերը։
























































