Մադրիդի «Ռեալը» պատրաստ է «Չելսիից» գնել դարպասապահ Կեպա Արիսաբալագայի ամբողջական տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Defense Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը պատրաստ է Իսպանիայի հավաքականի խաղացողի համար վճարել 10 մլն եվրո։ Նշենք, որ Կեպան ներկայումս վարձավճարով է հանդես է գալիս «Ռեալում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» չի պատրաստվում գնել դարպասապահի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ 29-ամյա դարպասապահը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ։ Ֆուտբոլիստը 10 հանդիպում անցկացրել «Ռեալի» կազմում։
























































