«Բարսելոնայի» 17-ամյա սան Մարկ Գիուն Իսպանիայի Պրիմերայի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում (1:0) նշել է իր նորամուտն ու խփել է հաղթական գոլը. մարզադաշտում Գիուի խաղին հետևել են նրա ծնողներն ու ընտանիքի անդամների անդամները: Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է ֆուտբոլիստի մայրն արտասվում որդու հաղթական գնդակից հետո:
Ընդ որում, Գիուն փոխարինման մտնելուց 23 վայրկյան անց է դարձել գոլի հեղինակ ու հաղթանակ պարգևել կատալոնական թիմին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության տասը խաղից հետո կատալոնական ակումբը վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Աղյուսակը գլխավորում են Մադրիդի «Ռեալն» ու «Ժիրոնան»՝ 25-ական միավորով։
























































