«Լիվերպուլի» երկրպագուները Պաղեստինի դրոշներ են պարզել ԱՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ տնային խաղում (2:0), հայտնում է GB News-ը։
Տրիբունաներում նաև պաստառ է եղել՝ For God’s sake Save Gaza («Ի սեր Աստծո, փրկեք Գազան») գրությամբ:
Բացի այդ, ըստ Olt Sports-ի, լռության րոպեի ընթացքում տրիբունաներից հնչել են «Ազատ Պաղեստին» վանկարկումները։


Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգան որոշել է արգելել Իսրայելի ու Պաղեստինի դրոշների ցուցադրումը 9-րդ տուրի հանդիպումներում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը թույլ չի տվել «Էվերթոնի» հետ խաղում «Էնֆիլդում» ցուցադրել պաստառ՝ ի հիշատակ Իսրայելում զոհված երկրպագուների։
Հիշեցնենք, որ ներկայում Իսրայելի և Պաղեստինի միջև զինված հակամարտություն է։
























































