«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 9-րդ տուրի խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0).
«Յուվենտուսը» լավ էր պաշտպանվում, բայց ֆուտբոլը դետալների մեջ է, և Քինը լավ գործեց այս խաղում:
Վերջին րոպեներին մեզ պակասեց համբերությունը և թույլ տվեցինք «Միլանին» հակագրոհել: Այո, մենք ունեինք մեկ խաղացող ավել, բայց Ռաֆայել Լեաուի արագությունը կարող է չեզոքացնել այս առավելությունը։
Երկար ժամանակ էր անցել, ինչ մենք հաղթել ենք «Միլանին» (2021 թվականի հունվարի 6-ին Ա Սերիայում), այնպես որ ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
























































