«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 9-րդ տուրի խաղում «Յուվենտուսից» կրած պարտությունը (0-1).
«Ես սովորաբար չեմ խոսում թիմի հետ հանդիպումներից հետո բարձր լարվածության և այսօր հիասթափության պատճառով։ Սա այն արդյունքը չէ, որին մենք ցանկանում էինք հասնել։ Բայց մենք լավ էինք խաղում, երբ տասը հոգով էինք, և ոչ մի առումով չէինք զիջում «Յուվենտուսին»: Ուստի կարծում եմ, որ կարող էինք արդյունքի հասնել։
Այս պարտությունը մեզ չի զրկում վստահությունից։ Մենք մակերեսային գնահատականներով չենք առաջնորդվում և կփորձենք ավելի լավ աշխատել։ Եթե մենք կարողանանք ետ վերադառնալ և ունենալ հաղթական շարք, ինչպես դա արեցինք դերբիից հետո, դա հիանալի կլինի:
Եթե լուրջ, ապա թիմը գիտի, որ ճիշտ ուղու վրա է: Մենք պետք է ավելի արդյունավետ գործենք մրցակցի դարպասի առջև»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
























































