«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցում գրառում է կատարել՝ նվիրված իր թիմի համար մրցաշրջանի ավարտին։
«Ես հպարտ եմ ողջ թիմով և այն աշխատանքով, որը մենք արել ենք այս մրցաշրջանում։ Բոլորի քրտնաջան աշխատանքի և ջանքերի շնորհիվ մենք կարողացանք նվաճել Լիգայի գավաթը և ԱՄՆ բաց գավաթի առաջին տիտղոսը: Մենք նույնիսկ մինչև վերջին պահը պայքարեցինք MLS-ի փլեյ-օֆֆ դուրս գալու համար:
Մենք կձգտենք կատարելագործել մեր խաղը, որպեսզի հաջորդ տարի էլ ավելի մրցունակ լինենք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի և Մայամի քաղաքի բոլոր մարդկանց՝ մեզ մշտապես ցուցաբերած աջակցության համար։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք միասին զարմանալի պահեր ունենալ, ինչպես վերջին մի քանի ամիսներին»,- գրել է Մեսսին։
























































