Եկատերինբուրգի «Ուրալի» բրազիլացի պաշտպան Իտալոն խոսել է Բրազիլիայի վտանգավոր վայրերի մասին, ինչպես նաև խոստովանել է, որ երբեք օղի չի խմել։
«Իհարկե, Բրազիլիայում կան վայրեր, որտեղ լինելը վտանգավոր է, բայց ընդհանրապես զբոսաշրջիկները գնում են երկիր, զվարճանում, զբոսնում, ապրում, ինչպես ցանկացած այլ երկրում: Իսկ մինուսներն այնտեղ նույնն են, ինչ ցանկացած այլ երկրում։ Ռուսաստանում ես ապրում եմ այն տարածքում, որտեղ գտնվում է բազան, ես ոչինչ չգիտեմ «Ուրալմաշ» տարածքի մասին, չեմ լսել դրա մասին։ Օղի՞․ Ես երբեք օղի չեմ խմել և մտադրություն էլ չունեմ»,- Իտալոյի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Իտալոն այս ամառ վարձավճարով պորտուգալական «Սանտա Կլարայից» է տեղափոխվել «Ուրալ»: Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է տասը հանդիպում, որոնցում չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։
Այս պահին Եկատերինբուրգի թիմը ՌՊԼ 12 խաղից հետո 16 միավորով 9-րդ տեղում է։
























































