«Բարսելոնան» ներկայացրել է նոր Spotify Camp Nou մարզադաշտի դիզայնը, որի շինարարությունը կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ կավարտվի նախորդ արենայի քանդումը, հայտնում է Marca-ն։
Շինարարությունը պետք է ավարտվի 2026 թվականին, սակայն պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ նոր մարզադաշտում հնարավոր կլինի հանդիպումներ անցկացնել արդեն 2024 թվականի նոյեմբերին։ Ակումբը ցանկանում է, որ մարզադաշտը հյուրընկալի 2030 թվականի աշխարհի առաջնության խաղերը, իսկ հնարավորության դեպքում՝ նաև եզրափակիչը: Նոր Spotify Camp Nou-ն կկարողանա ընդունել մոտ 104 հազար երկրպագու, մինչդեռ հինն ուներ 99 հազար նստատեղ։
Կատալոնացիների նոր մարզադաշտը կունենա ոռոգման համակարգ, որը կօգտագործի մետրոյի ջուրը, իսկ արևային մարտկոցները կարտադրեն մարզադաշտի համար անհրաժեշտ ողջ էներգիան։
«Բարսան» այժմ խաղում է «Մոնժուիկ» Օլիմպիական մարզադաշտում։
























































