«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն արձագանքել է իր թիմի՝ «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակին (3:0).
«Շատ կարևոր հաղթանակ տանը միավորներ կորցնելուց հետո։ Մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատել»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի խաղից հետո միլանյան թիմը 22 միավորով առաջինն է։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» ունի 21 միավոր ու մեկ խաղ պակաս է անցկացրել։
























































