«Սևիլիայի» փոխնախագահ Խոսե Մարիա դել Նիդո Կարասկոն խնդրել է «Ռեալին» ճնշում չգործադրել իսպանացի մրցավարների վրա՝ վերլուծելով նրանց գործողությունները ակումբային հեռուստատեսությամբ։
«Առաջին հերթին մենք դեմ ենք, որ «Ռեալը» նման միջոցներ ձեռնարկի Real Madrid TV-ի միջոցով։ Իհարկե, դատավորները սխալվում են, ինչպես բոլոր մարդիկ։ Մեր անելիքը նրանց օգնելն է։ Բացի այդ, այնպիսի մակարդակի ակումբը, ինչպիսին «Ռեալն» է, չպետք է ճնշում գործադրի մրցավարական կորպուսի վրա։
Այսուհետ ես խնդրում եմ «Ռեալին» մտածել այդ մասին և դադարեցնել նման գործողությունները։ Կցանկանայի նաև խնդրել, որ դադարեք միշտ փորձել ցանկացած որոշում կայացնելիս առաջ անցնել այլ ակումբներից՝ փորձելով նպաստել Լա լիգայի աճին, որի մասն ենք կազմում նաև մենք։
Մադրիդի «Ռեալը», իր մեծության պատճառով, պետք է առաջնորդի մրցակցության աճը այլ ակումբների հետ և ոչ միշտ վիճաբանի նրանց հետ, երբ ճիշտ որոշում է կայացվում հատուկ Լա Լիգայի համար»,- Կարասկոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
























































